Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջորջ Միթչելը ավարտել է հանդիպումը պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ` որևէ ակնհայտ համաձայնության չհասնելով Հորդանան գետի արևելյան ափին հրեական բնակավայրերի կառուցման վերաբերյալ:
Հինգշաբթի օրն անցկացված հանդիպումներից հետո Միթչելն ասել է, որ բանագնացները շարունակում էին Իսրայելի և պաղեստինցիների միջև «ընդհանուր դիրքորոշումներ» փնտրելու ջանքերը: Պաղեստինցիների բանագնաց Սաեբ Էրեքաթի համաձայն, հինգշաբթի օրն անցկացվելու է Միթչելի երկրորդ հանդիպումը Իսրայելի ղեկավարների հետ, իսկ ուրբաթ օրը նա կրկին հանդիպելու է Աբբասի հետ:
Հորդանանի արևմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության դադարի ժամկետը լրացել է անցած կիրակի օրը: Պաղեստինցիները պնդում են, որ Իսրայելի հետ խաղաղության անմիջական բանակցություններում իրենց մասնակցելու շարունակությունը պայմանավորված է հրեական բնակավայրերի ընդլայնման հիմնախնդրի լուծմամբ: