Քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված իրանացի կնոջ փաստաբանի համաձայն, իր պաշտպանյալի խոստովանությունը ձեռք է բերվել ստիպողաբար:
Հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցի ընթացքում մի կին, որը ներկայացել է որպես Սաքինեհ Մոհամադի Աշթանի, հարցազրույցը անցկազնողին ասել է, որ եղել է իր ամուսնու սպանության հանցակիցը: Նա նույնպես խոստովանել է դավաճանության մեջ, ինչը նա նախկինում ժխտում էր:
Սաքինեհ Մոհամադի Աշթանին դատապարտվել էր քարկոծման միջոցով մահապատժի` ամուսնու մահվանից հետո երկու տղամարդու հետ անօրինական կապի մեջ լինելու մեղադրանքով:
Իր փաստաբանը հայտնել է բրիտանական «Գարդիան» օրաթերթին, որ հարցազրույցը նկարահանելուց առաջ Սաքինեհ Մոհամադի Աշթանին երկու օր ենթարկվել է խոշտանգումների:
Նրա դատավճռի շուրջ բարձրացած աղմուկից հետո Իրանը համաձայնել է նրան քարկոծման միջոցով մահապատժի չենթարկել, սակայն դեռ վտանգ կա, որ նրան կարող են կախաղան հանել: