Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը ձերբակալվել է արգելված ցույցերին մասնակցելու պատճառով։
«IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆաեզեհ Հաշեմին ձերբակալվել է «կոպիտ արտահայտություններ» և «սադրանք հրահրող կարգախոսներ» արտասանելու համար։
Մեկ այլ հաղորդագրության համաձայն, նրան ձերբակալել են «հակահեղափոխականների և խռովարարների» մի խումբ գլխավորելու մեղադրանքով։
Իրանի ընդդիմադիր «Կանաչ շարժման» և այլ խմբերի կայքերում հրապարակված տեղեկություների համաձայն, բողոքի ցույցեր են ընթանում Թեհրանի հրապարակներում և փողոցներում։