Մատչելի հղումներ

Իրանի օրենսդիրները մահապատիժ են պահանջում ընդդիմության առաջնորդների համար


Իրանի օրենսդիրները մահապատիժ են պահանջում ընդդիմության առաջնորդների համար
Իրանի օրենսդիրները մահապատիժ են պահանջում ընդդիմության առաջնորդների համար

Իրանի օրենսդիրները պահանջել են մահապատիժ կիրառել ընդդիմության առաջնորդների նկատմամբ՝ երկուշաբթի օրը երկրի մի քանի քաղաքներում հակակառավարական ցույցեր կազմակերպելու պատճառով։

Պահպանողական օրենսդիրների կարծիքով, ընդդիմության առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քառուբին պետք է դատարանի առջև կանգնեն սադրանք գործելու մեղադրանքով, ինչի համար Իրանում մահապատիժ է նախատեսված։

Ընդդիմության այս երկու առաջնորդները երկուշաբթի օրը կոչ են արել Թեհրանում և երկրի այլ քաղաքներում անցկացնել հավաքներ՝ որպես միասնականության նշան բռնապետական վարչակարգերի դեմ արաբական պետություններում վերջերս տեղի ունեցած ապստամբությունների մասնակիցների հետ։

Մուսավիի կայքում հրապարակված «չհաստատված հաղորդագրությունների» համաձայն, անվտանգության ուժերը ձերբակալել են երկրի կառավարության արգելքն անտեսած և Թեհրանի փողոցներ ցույցերի դուրս ելած հարյուրավոր ակտիվիստների։

Իրանի ոստիկանապետի տեղակալ Ահմադ Ռեզա Ռադանը հաստատել է ձերբակալությունների մասին լուրերը, սակայն որևէ տեղեկություն չի հայտնել ձերբակալված ընդդիմադիրների հստակ թվի մասին։ Նա ավելացրել է, որ հանրահավաքներին միացել են ընդդիմադիր արգելված խմբեր, որոնց մասնակիցները կրակ են բացել ոստիկանության վրա, ինչը դարձել է մեկ անցորդի մահվան և անվտանգության ուժերի մի քանի ծառայողի վնասվածքների պատճառ։

Իրանի ոստիկանապետի տեղակալի հաղորդագրությունում պարունակվող տեղեկությունները չեն հաստատվել անկախ որևէ մարմնի կողմից։

XS
SM
MD
LG