Մատչելի հղումներ

Իրանի իշխանությունները փորձում են կանխարգելել ցույցերի անցկացումը


Իրանի իշխանությունները փորձում են կանխարգելել ցույցերի անցկացումը
Իրանի իշխանությունները փորձում են կանխարգելել ցույցերի անցկացումը

Իրանի ոստիկանության հատուկ ուժերը դուրս են բերվել երկրի մայրաքաղաք Թեհրանի փողոցներ և արգելափակել ընդդիմության առաջնորդներից մեկի բնակարանի մուտքը՝ փորձելով կանխարգելել ընդդիմադիր ուժերի կողմից արաբական պետություններում տեղի ունեցող խռովությունները սատարող ցույցն Իրանում։

Ականատեսների փոխանցմամբ, ոստիկանության հատուկ ուժերը երկուշաբթի առավոտ տեղակայվել են Թեհրանի կենտրոնական մասում, երբ ընդդիմադիր խմբերը խոստացել են բողոքի ցույց անցկացնել, չնայած իշխանությունները մերժել են ցույցի թույլտվություն ստանալու նրանց դիմումը։

Ընդդիմադիրների առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին և Մահդի Քառուբին հայտնել են, որ հանրահավաքի ընթացքում իրենք նախատեսել են իրենց միասնականությունը ցուցադրել Եգիպտոսում և Թունիսում բռնապետներին հեռացնելու պատճառ դարձած ցույցերի անցկացման հետ։ Իրանի իշխանությունները հորդորել են ընդդիմադիրներին դադարեցնել ցույցեր անցկացնելու ծրագրերը։ Իշխանություններն այս ցույցերի անցկացումը համարում են հակակառավարական բողոքներ անցկացնելու և Իրանում «Կանաչ շարժումը» վերականգնելու փորձ։

Մուսավիի «Քալեմե» կայքը Իրանի իշխանությունների այս գործողությունները «թուլության և վախի» նշան է անվանել։

XS
SM
MD
LG