Եգիպտոսը մեղադրել է ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող պաղեստինյան «Իսլամի բանակ» կազմակերպությունը Ամանորի գիշերը ղպտիական եկեղեցում ռմբակոծություն իրականացնելու մեջ, որի հետևանքով զոհվել է 20, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 100 մարդ։
Եգիպտոսի քրիստոնյաները բողոքի ցույցեր սկսեցին ահաբեկչական հարձակումից հետո՝ պնդելով, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում ծայրահեղականներից իրենց պաշտպանելու համար։ Ահաբեկչական հարձակումից հետո ղպտի քրիստոնյաները փորձեցին հարձակում գործել եկեղեցու մոտակայքում գտնվող մզկիթի վրա, ինչի հետևանքով սկսված ծեծկռտուքի պատճառով մեծ թվով մարդիկ մարմնական վնասվածքներ ստացան:
Պաղեստինյան զինյալ «Համաս» խմբավորումը դատապարտել է ղպտիական եկեղեցու վրա կատարված հարձակումը՝ ասելով, որ ոճրագործների նպատակը մահմեդականների և քրիստոնյաների միջև հակամարտություն բորբոքելն է։