Մատչելի հղումներ

Եգիպտոսում ինքնասպան ահաբեկիչը հարձակում է կատարել եկեղեցու վրա


Եգիպտոսում ինքնասպան ահաբեկիչը հարձակում է կատարել եկեղեցու վրա
Եգիպտոսում ինքնասպան ահաբեկիչը հարձակում է կատարել եկեղեցու վրա

Եգիպտոսում շաբաթ օրվա սկզբին ղպտիական եկեղեցու բակում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 21 մարդ։

Հարձակումը կատարվել է երկրի հյուսիսային Ալեքսանդրիա քաղաքում։

Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, ահաբեկչական այս ռմբակոծությանը ներգրավված են եղել «օտարերկրյա տարրեր»։

Նախագահ Հոսնի Մուբարաքը կոչ է արել երկրի բոլոր կրոնները դավանող քաղաքացիներին, ներառյալ ղպտիներին և մահմեդականներին, պայքարել ահաբեկչական հարձակումների դեմ։ Մուբարաքն իր ցավակցությունն է հայտնել հարձակման զոհերի ընտանիքներին։

Հարձակումը, որի թիրախ են դարձել եկեղեցում պատարագի հավաքված հավատացյալները, իրականացվել է նոր տարին դիմավորելուց ընդամենը կես ժամ անց։

Այս հարձակման համար, որից հետո տեղի են ունեցել բախումներ քրիստոնյաների և մահմեդականների միջև, դեռևս պատասխանատվություն չի ստանձնել որևէ խմբավորում։

XS
SM
MD
LG