Նիդերլանդների մահմեդական երեք կազմակերպություն առաջարկել են իրականացնել երկրում գտնվող ղպտիական երեք այն եկեղեցիների պաշտպանությունը, որոնց նկատմամբ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են տեղադրվել ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող կայքերից մեկում:
Եկեղեցիները պաշտպանելու մասին համատեղ հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես են եկել «Հոլանդիայի մահմեդականների խորհուրդ», «Նիդերլանդներում Մարոկկոյի մզկիթների խորհուրդ» և «Մահմեդական կազմակերպությունների միություն» կազմակերպությունները:
Նիդերլանդներում ղպտիական եկեղեցիներից բացի, ալ-Քաիդայի կայքում սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունում նշված են նաև Եվրոպայի այլ պետություններում գտնվող ղպտիական բազմաթիվ եկեղեցիներ: Եկեղեցիների ցուցակը հրապարակվել է այս կայքում` հետևելով Եգիպտոսում ղպտիական եկեղեցու վրա կատարված և 21 զոհի պատճառ դարձած հարձակմանը:
Նիդերլանդների մահմեդական կազմակերպությունները բոլոր մահմեդականներին կոչ են արել դատապարտել այդ սպառնալիքները, քանի որ «ալ-Քաիդայի հայտարարում է հանուն իսլամի գործելու մասին»` հավելելով, որ «ահաբեկչությունը Նիդերլանդներում բոլոր ապրողների ընդհանուր թշնամին է»: