Ղպտի քրիստոնյաների կողմից Սուրբ Ծննդի տոնակատարությունը նշելու օրը Եգիպտոսի իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել, ինչը կապված է նոր տարվա օրը Ալեքսանդրիա քաղաքում գտնվող եկեղեցում մարդկային 23 զոհի պատճառ դարձած ահաբեկչական հարձակումից հետո նոր սպառնալիքների հետ:
Եգիպտոսի պաշտոնյաների համաձայն, ղպտի հավատացյալներին պաշտպանելու նպատակով ոստիկանությունը անվտանգության լայնածավալ գործողություններ է ձեռնարկել:
Ոստիկանությունը հինգշաբթի օրը հրապարակել է հարձակումն իրականացրած մահապարտ ահաբեկչի դիմանկարի ուրվագիծը` օգտագործելով հանցագործության վայրում հավաքված նյութերը:
Հռոմի Բենեդիկտոս XVI պապը «սրտանց շնորհավորել» է քրիստոնյա արևելյան եկեղեցիներին Սուրբ Ծննդի կապակցությամբ` նշելով, որ աղոթում է Աստծուն` տառապող համայնքներ ուժ և սփոփանք բերելու համար: