Եգիպտոսի հարավում գործող դատարաններից մեկը մահապատժի է դատապարտել է մահմեդական այն քաղաքացուն, որն անցյալ տարի ղպտի վեց քրիստոնյա էր սպանել։
Մեղադրյալ Մոհամեդ Ահմեդ Հուսեյնը Եգիպտոսի Նագա Համադի քաղաքում 2010 թվականի հունվարի 6-ին կատարված սպանության երեք մասնակիցներից մեկն է։
Սպանության մյուս երկու մասնակիցների դատավճիռը կայացվելու է հաջորդ ամիս։
Հարձակման արդյունքում զոհված վեց անձինք ղպտիական եկեղեցում Սուրբ Ծննդյանը նվիրված արարողության մասնակիցներից էին։
Դատավճիռը կայացվել է կիրակի օրը՝ Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների դեմ մեկ այլ՝ 21 զոհի պատճառ դարձած հարձակումից երկու շաբաթ անց։