ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանկեն ասել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականների և նախագահ Օբամայի միջև պետական փոխառությունների առավելագույն սահմանի շուրջ համաձայնության չգալը աղետալի հետևանքներ կունենա Միացյալ Նահանգերի համար։
Բեռնանկեն հայտնել է Կոնգրեսին, որ Վաշինգտոնի պարտքի առավելագույն սահմանը բարձրացումից հրաժարվելը նման կլինի վարկային քարտով բազմաթիվ գնումներ կատարելուց հետո դրանց դիմաց պարտքի մարումից հրաժարվելուն։
Նա ասել է, որ այս խնդրի շուրջ համաձայնության չգալու դեպքում պետությունն ի վերջո չի կարողանալու կատարել իր պարտքային պարտավորությունները և ստիպված կլինի դադարեցնել վճարումները թոշակառուներին, զինվորներին և այլոց, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվելու պետության նկատմամբ վստահության և աշխատանքի շուկային և հնարավոր է նաև, որ պետությունում կրկին սկսվի տնտեսական կտրուկ անկումը։
Այս հայտարարությամբ Կենտրոնական բանկի նախագահ Բերնանկեն հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Միացյալ Նահանգների տնտեսական իրավիճակի հարցերով հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի տնտեսական աճը կրկին թափ է հավաքելու տարվա երկրորդ կեսին, երբ նվազեն էներգիայի և վառելիքի բարձր գները։
Կենտրոնական բանկի նախագահն ասել է նաև, որ այս տարի տնտեսական աճը կկազմի 2,8 տոկոս, ինչն ավելի բարձր է, քան այս տարվա առաջին մի քանի ամսվա ընթացքում, սակայն ավելի ցածր, քան 2010 թվականին։
Բեռնարկեն հայտնել է, որ եթե ներկայումս տնտեսական աճի նկատվող բացակայությունը շարունակվի, ապա ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական զարգացումն աշխուժացնելու նպատակով։
Կենտրոնական բանկի փորձագետների համաձայն, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը նվազելու է, սակայն ոչ այնքան արագ, որքան նշվել է նախկինում հրապարակված կանխատեսումներում։