Վաղաժամ ծննդաբերությունների հետեւանքները

Վաղաժամ նորածինների քաշը կարող է հասնել նույնիսկ հազար գրամի։ Ուշագրավ է, որ արդի ժամանակներում առաջատար տեխնոլոգիաները եւ զարգացած բժշկագիտությունը հնարավորություն են ընձեռում կյանք պարգեւել նույնիսկ ավելի քիչ քաշ ունեցող նորածիններին։ Սակայն նրանց ծնողներին միեւնույն է շարունակում են անհանգստանալ։ Այս կնոջ երեխան ծննվել էր նախատեսված ժամկետից յոթ ու կես շաբաթ առաջ։ Նա պատմում է, որ հիվանդանոցից վերադառնալուց հետո լարված հետեւում էր նորածնի շնառությանը եւ սննվելուն։ Վերջերս կատարված մի հետազոտություն պարզել է, որ վաղաժամ ծննդաբերության հետեւնաքները կարող են արտահայտվել նա երեխայի հասուն տարիքում։ Դյուքի համալսարանի բժշկագիտության կետնրոնից Գիտա Սվամը, ով նաեւ ղեկավարել է հիշյալ հետազոտությունը նշում է, որ 22ից մինչեւ 27 շաբաթական հղիության արդյունքում վաղաժամ ծնված երեխաների մոտ մահանալու հավանականությունը շատ ավելի մեծ է։

Հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան մեկ միլիոն կանաց եւ տղամարդկացն՝ ներառյալ նաեւ վաղաժամ ծնված 60 հազար անձանց ծննդյան եւ մահվան տվյալները։ Գիտնականները պարզել են, որ ի տարբեություն աղջիկների տղաների մոտ ավելի մեծ է վաղաժամ ծնվելու հավանականությունը եւ ավելին գիտնականները նաեւ պարզել են, որ վաղաժամ ծնված տղաների շրջանում ի տարբերություն վաղաժամ ծնված աղջիկների, մահացությունների թիվն ավելի բարձր է ինչպես հետծննդյան, այնպես էլ հասուն տարիքում։

Որոշ հետազոտություննեըի արդյունքում պարզվել է, որ առողջական խնդիրները, որոնք վաղաժամ ծննդաբերությունների արդյունք են շարունակվում են նույնիսկ մեծահասակ տարիքում։ Այդ խնդիրների շարքին են պատկանում թոքրի խրոնիկական հիվնադությունը, մտավոր թերությունները, ինչպես նաեւ տեսողության եւ լսողության կորուստը։
Մանսագետների կարծիքով անհնար է երկարաժամկետ առումով կանխատեսել վաղաժամ ծնված անհատների ապագան մնադրամը վերջերս երեք ու կես միլիոն դրամաշնորհ է պարգեւատրել այդ հիմնախնդրով զբաղվող գիտնականներին։ Հիշյալ հետազոտությունները ֆինասնավորում են նաեւ մի շարք այլ հիմնադրմների կողմից։Իսկ Գիտա Սվամիի հետազոտությունն ամբողջությամբ հրպարկվել է ամերիկայն բժշկական ընկերակցության պարբերականում։