Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է, որ Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» գործողությունները քայքայեցին ժողովրդավարական հաստատությունները Վրաստանում, թույլ տվեցին ոտնահարել մարդու իրավունքները և ճնշել հիմնարար ազատությունները երկրում։ Ավելին, դրանք խաթարել են Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրված երկրի եվրաատլանտյան ապագան, որին մեծապես կողմ է վրաց ժողովուրդը:
«Արդյունքում Վրաստանը խոցելի է դարձել Ռուսաստանի համար, որը շարունակում է գրավված պահել Վրաստանի տարածքի ավելի քան 20 տոկոսը»,- փաստում է պետքարտուղարությունը
Պետքարտուղարությունն ընդգծում է. «Մենք խստորեն դատապարտում ենք «Վրացական երազանքի» գործողությունները Իվանիշվիլիի ղեկավարությամբ, ներառյալ նրա շարունակական և բռնի ճնշումները Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների անդամների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է խթանել պատասխանատվության ենթարկումը Վրաստանում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները խաթարող անձանց նկատմամբ»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր հայտարարության մեջ: