ԱՄՆ պետքարտուղարոթյունը հավանություն է տվել Թայվանին մոտ 360 մլն դոլարի անօդաչուներ և հրթիռներ վաճառելու հնարավոր գործարքին, հայտնել է Պենտագոնի կազմում գտնվող Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը։
ԱՄՆ-ն պարտավոր է Թայվանին տրամադրել իրեն պաշտպանելու միջոցներ՝ չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ինչը շարունակաբար զայրացնում է Պեկինին։
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և մեծացնում է ռազմական ճնշումը կղզու վրա, ներառյալ մայիսին կղզու շրջակայքում անցկացրած ռազմական զորավարժությունները՝ նախագահ Լայ Ցինդեի երդմնակալությունից հետո:
«Զենքի վաճառքը կօգնի բարձրացնել ստացող կողմի անվտանգությունը և կօգնի պահպանել քաղաքական կայունությունը, ռազմական հավասարակշռությունը և տնտեսական առաջընթացը տարածաշրջանում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: