Ալսու Կուրմաշևայի կալանքը երկարացվել է մինչև հունիսի 5-ը

Ալսու Կուրմաշեւա

Ալսու Կուրմաշեւան նախնական կալանքի տակ է գտնվում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր

Կազանի Սովետսկի շրջանային դատարանը երկուշաբթի մինչև հունիսի 5-ը
երկարացրել է Ազատություն ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքը։ Այս մասին հայտնում է «Idel.Reality»-ն։

Մեղադրյալ կողմը պահանջել է խափանման միջոցը փոխել տնային կալանքի, սակայն դատարանը մերժել է այդ պահանջը։

Դատական նիստից հետո Ալսու Կուրմաշևան լրատվամիջոցներին հայտնել է, որ «ֆիզիկապես այնքան էլ լավ չէ զգում»:

«Ես առողջությունս վերահսկելու միջոց չունեմ»,- պարզաբանել է լրագրողը։ Հարցին, թե արդյոք նա ստանում է բժշկական օգնություն, Ալսու Կուրմաշևան պատասխանել է՝ «նվազագույն»:

Բացի այդ, նա նաև խոսել է քննչական մեկուսարանի պայմանների մասին. «Խուցը երկուսի համար հինգ քառակուսի մետր է... Տաք ջուր չկա... Զուգարանի փոխարեն հատակին անցք է...»:

Ալսա Կուրմաշևային մեղադրում են ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «օտարերկրյա գործակալների» ցանկում ընդգրկվելու համար իր մասին տեղեկատվություն չտրամադրելու և բանակի մասին այսպես կոչված «կեղծիքների» տարածման համար: