ԱՄՆ-ը ցանկանում է համոզված լինել, որ կկարողանա օգնության հասնել կարիքի մեջ գտնվող տարբեր մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ գլոբալ առաջնորդության կոալիցիայի միջոցառմանը, որի ընթացքում վերջինս արժանացել է 2023 թվականի Գլոբալ առաջնորդության մրցանակի։ Իր ելույթում, պետքարտուղարը, մասնավորապես, ասել է.
«Ամբողջ աշխարհում կան մարդիկ՝ էթնիկ հայեր, ռոհինգիացիներ, սուդանցիներ և այլք, որոնք օգնության կարիք ունեն, և մենք ցանկանում ենք երաշխավորել, որ ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց», - ասել է պետքարտուղար Բլինքենը։