Մատչելի հղումներ

Բլինքենը առանձին հեռախոսազրույցներում Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցեր


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացրել է նոյեմբերի 27-ին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առանձին հեռախոսազրույցների մասին: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը։ Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծեց Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը», քա ի որ Վաշինգտոնը աջակցում է վերջինիս՝ բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ տեսլականը։

Իր հերթին, պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության համաձայն, նույն օրը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը։ Պետքարտուղարը գիտակցում է այն ողջ տառապանքը, որ այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում: Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի] ամուր հարաբերությունները, մատնանշել հարաբերություններում առկա վերջին շրջանի մտահոգիչ դրույթները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակով ներգրավվածության կարևորության մասին»,- ասված է պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրության մեջ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG