Հայաստանը վերջնականապես վավերացրեց Հռոմի ստատուտը. ՀՀ նախագահը ստորագրեց այս կապակցությամբ օրենքը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդմամբ, հոկտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել էր Հռոմի ստատուտը՝ այն փոխանցելով նախագահի աշխատակազմ ստորագրության համար։