Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը ընդունելու մասին հարցին


ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթել
ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթել

ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթելը այսօր ԱՄՆ պետքարտուղարրությունում պատասխանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը ընդունելու մասին հարցին: Իր խոսքում Փաթելը ընդգծել է. 

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և կթողենք, որ Հայաստանի կառավարությունը ինքը մեկնաբանի իր օրենսդրական գործընթացների մասին: Իհարկե, մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը և ոգևորվում ենք բազմաթիվ պետությունների օրինակով, այդ թվում՝ Հայաստանի, որոնք պարտավորություններ են ստանձնել՝ խթանելու արդարությունը, պատասխանատվությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,- ասել է պետքարտուղարության մամլո փոխխոսնակը:

XS
SM
MD
LG