Ֆրանսիայի արտգործնախարար Կոլոննան մոտ օրերս կայցելի Հայաստան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննա

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին պատրաստվում է այցելել Հայաստան։ Դրա մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ գրառում կատարելով X հարթակում, ուր ասված է։ 

«Հոկտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Կատրին Կոլոննան և կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը»:

Կատրին Կոլոննան իր հերթին ևս գրառում է կատարել X հարթակում, ուր նշված է. «Այս երեքշաբթի կայցելեմ Հայաստան»։