«Շաթդաուն» ԱՄՆ-ում. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

Ի՞նչ է «շաթդաուն»-ը

Սա կառավարության և պետական գերատեսչությունների աշխատակիցների աշխատանքի կասեցումն է, քանի որ ԱՄՆ-ում չի գործի բյուջետային օրենք, որի հիման վրա կկատարվեն համապատասխան վճարումները։

Կառավարության աշխատանքի կասեցումից խուսափելու համար, Կոնգրեսը պետք է ընդունի 12 հատկացումներից կազմված օրինագիծ: Օրինագծերից յուրաքանչյուրը ֆինանսավորում է դաշնային գործակալության կամ գործակալությունների խմբերի ծրագրերը (պաշտպանություն, էներգետիկա, ներքին անվտանգություն, ներքին գործերի, առևտուր, աշխատանք, առողջապահություն, կրթություն, գյուղատնտեսություն, ֆինանսներ, արտաքին քաղաքականություն և այլն):

Նախորդ տարիներին բոլոր օրինագծերն ընդունվել են մեկ փաթեթով։ Այս տարի հանրապետականների նախաձեռնությամբ յուրաքանչյուր օրինագիծ կքննարկվի առանձին։ Առայժմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բյուջեի 12 օրինագծերից հաստատել է միայն 1-ը։ Եթե Կոնգրեսը չհաստատի բյուջեն մինչև սեպտեմբերի 30-ը, կառավարության աշխատանքը կկասեցվի: