«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրադրության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակչությունը և պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները, ինչպես նաև ապահովել, որ իր [զինված] ուժերը գործեն համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքի»:
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրառում է արել X հարթակում, ուր ասված է.
«Այսօր զրուցել եմ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ հայտնելու մեր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ։ Միացյալ Նահանգները կշարունակի իր հաստատուն աջակցությունը Հայաստանին և նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: