ԱՄՆ Սենատի երկու հանձնաժողովների նախագահները նամակ են հղել պետքարտուղարին՝ հորդորելով չչեղարկել 907-րդ բանաձևը

ԱՄՆ Սենատի արտաքին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը և Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ, ուր դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ և հորդորել դադարեցնել ամերիկյան օգնության տրամադրումը Ադրբեջանին:

Երկու բարձրաստիճան սենատորները իրենց նամակում իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին «անհապաղ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղում և հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի չեղարկի Ազատության Աջակցության ակտի 907-րդ բանաձևը»:

Սենատորները ընդգծել են, որ «Ադրբեջանը զրկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ տեղաշարժվելու և առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի հասանելիության իրավունքից: Ալիևի վարչակարգի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ Ադրբեջանը, կարծես թե, մտադիր է Լեռնային Ղարաբաղում գտնվող էթնիկ հայերին հեռացնելու տարածաշրջանից ցանկացած միջոցներով»:

Սենատորները պետքարտուղարությանն են կոչ անում ամբողջությամբ կատարել և չհրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջներից և դադարեցնել ԱՄՆ-ի հետագա օգնությունը Ադրբեջանին՝ նշելով. «Հաշվի առնելով ադրբեջանական նոր ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը՝ մենք այլևս չենք հավատում, որ 907-րդ բանաձևի հրաժարման երկարաձգումը կարող է արդարացված լինել, և կոչ ենք անում ձեզ հրապարակայնորեն հայտարարել այդ մասին:

Սենատորներն իրենց նամակում կոչ արեցին վարչակազմին խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները և ջանքեր գործադրել՝ վստահ լինելու համար, որ չկամն խոչընդոտներ մարդասիրական օգնությունը տարածաշրջան հասցնելու համար։

«Շնորհակալություն այս խնդրանքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և ակնկալում ենք ձեր արագ պատասխանը»,- եզրափակել են սենատորներն իրենց նամակում։v