Ըստ հաղորդագրության՝ Անտոնիո Գուտերեշը հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը Կողմերի կողմից Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումները կատարելու անհրաժեշտության մասին, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ի և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված կարգադրությունները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու անհրաժեշտության մասին։
«Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրումը դյուրացնելու համար»,- ասված է հաղորդագրության տեքստում:
Ըստ հաղորդագրության՝ Գուտերեշը նաև կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը։