Ըստ ամերիկյան հաստատության վերլուծաբանների՝ Պրիգոժինի խռովությունից հետո Կրեմլը բախվել է խիստ անկայուն իրականությանը:
«Լուկաշենկոյի համաձայնությունը կարճաժամկետ լուծում է, ոչ թե երկարաժամկետ, և Պրիգոժինի խռովությունը բացահայտեց Կրեմլի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության լուրջ թերությունները», - նշվում է ISW զեկույցում։
Պատերազմի հետազոտման հաստատությունը գտնում է, որ Պրիգոժինի և Կրեմլի միջև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, զգալի հարված է Պուտինի իշխանությանը և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին։
«Պրիգոժինի արագ առաջխաղացումը դեպի Մոսկվա ծաղրանքի է ենթարկել Ռուսաստանի կանոնավոր զորքերի մեծ մասին… «Վագների» գործողությունները ցույց են տվել նաև ռուսական ռազմական ռեզերվների տկարությունը, որոնք գրեթե ամբողջությամբ ներգրավված են Ուկրաինայում մարտերում, ինչպես նաև անփորձ ժամկետային զինծառայողների վրա հույս դնելու վտանգը՝ Ռուսաստանի սահմանները պաշտպանելու հարցում»։