Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռ չի եկել Ուկրաինայի զինված ուժերի երկար սպասված հակահարձակման ժամանակը։
«Մեզ մի փոքր ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ», - հինգշաբթի ասել է Զելենսկին բրիտանական լրատվամիջոցներին։
Նախապատրաստական աշխատանքները ներառում են ուկրաինական զորքերի պատրաստումն արևմտյան գործընկերների կողմից, ինչպես նաև զինամթերքի, տանկերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում՝ ուկրաինական կողմի ներուժն ուժեղացնելու համար։
«Մեր ունեցածով մենք կարող ենք առաջ շարժվել և հաջողության հասնել», - ասել է Զելենսկին։ «Բայց մենք շատ մարդկանց կկորցնենք։ Կարծում եմ՝ սա անընդունելի է»։
Չորեքշաբթի երեկոյան ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Բոբ Բաուերը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան կարող է պատերազմել ավելի արդյունավետ սպառազինությամբ՝ միաժամանակ ունենալով ավելի քիչ զինվորներ, քան Ռուսաստանը։