Վատիկանն Ուկրաինայում ներգրավված է  գաղտնի խաղաղարար առաքելության մեջ. Հռոմի պապ

Վատիկանը ներգրավված է մի առաքելության մեջ, որը կփորձի վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, կիրակի օրը հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել առաքելության վերաբերյալ։

«Ես պատրաստ եմ անել այն ամենը, ինչ կպահանչվի: Կբացահայտեմ առաքելությունը երբ այն հրապարակայվի», - հայտնել է Հռոմի պապը լրագրողներին Հունգարիա կատարած երեքօրյա այցից տուն վերադառնալու ժամանակ:

Պապը հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին խոսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Բուդապեշտում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Իլարիոն եպիսկոպոսի հետ:

«Այս հանդիպումներում մենք պարզապես չենք զրուցել Կարմիր գլխարկի մասին, այլ խոսել ենք այս ամենի մասին: Բոլորին հետաքրքրում է խաղաղության ճանապարհը», - հավելել է նա:

Ռուսաստանի կողմից 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր, Ֆրանցիսկոս պապը գրեթե ամեն շաբաթ խաղաղություն է խնդրել և բազմիցս ցանկություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև: Սակայն նրա առաջարները դեռևս որևէ առաջընթաց չեն արձանագրել:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հինգշաբթի օրը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ և նշել է, որ նրա հետ քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը»: Ըստ Շմիհալի, նա նաև Հռոմի պապին հրավիրել է Կիև:

86-ամյա Ֆրանցիսկոսը պապը ավելի վաղ նույնպես նշել էր, որ ցանկանում է խաղաղության առաքելությամբ այցելել ոչ միայն Կիև, այլ նաև Մոսկվա։

Ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ արմատախիլ են արվել, ավերվել են բազում քաղաքներ:

Ֆրանցիսկոս պապը ուղևորության ընթացքում նաև խոսել է իր առողջական վիճակի մասին: Ըստ Վատիկանի, մարտի վերջին նա հոսպիտալացվել էր բրոնխիտի պատճառով:

«Սա ուժեղ և սուր թոքաբորբ էր: Փառք Աստծո, այժմ կարող եմ խոսել դրա մասին, փառք Աստծո օրգանիզմս լավ արձագանքեց բուժմանը:»,- նշել է Ֆրանցիսկոսը։ Նա դուրս էր գրվել հիվանդանոցից ապրիլի 1-ին։

Հռոմի պապը հավելել է, որ օգոստոսին միջազգային երիտասարդական հավաքի շրջանակներում իր Լիսաբոն մեկնելու և այնուհետև առանձին Մարսել և Մոնղոլիա ուղևորվելու ծրագրերում փոփոխություններ չկան:

Սույն հոդվածի հիմքում Reuters լրատվական գործակալության հրապարակումն է