Արժեթղթերի շուկան վերահսկող մարմինը մեղադրում է Beaxy կրիպտոարժույթի հիմնադիր Արտակ Համազասպյանին

ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովն այսօր մեղադրանք է ներկայացրել beaxy.com (Beaxy Platform) կրիպտոակտիվների առևտրային հարթակին և նրա ղեկավարությանը՝ համապատասխան գործակալական գրանցում չունենալու համար, հաղորդել է Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը, որը որպես պետական գերատեսչություն կարգավորում և վերահսկում է արժեթղթերի շուկայի գործունեթությունը:

Գերատեսչությունը մեղադրանք է առաջադրել հարթակի հիմնադիր, հայազգի Արտակ Համազասպյանին և Չիկագոյում գտնվող նրա Beaxy Digital ընկերությանը՝ չգրանցված Beaxy token (BXY) կրիպտոարժույթի դիմաց 8 միլիոն դոլար հավաքագրելու համար: Բացի այդ, ըստ արժեթղթերի շուկայի գործունեությունը վերահսկող մարմնի՝ Համազասպյանը յուրացրել է առնվազն 900,000 ԱՄՆ դոլար՝ օգտագործելով գումարն անձնական նպատակների համար, ներառյալ եւ խաղամոլության արդյունքում:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Beaxy հարթակի հետ փոխկապակցված այլ ընկերությւոններին և անհատներին, ներառյալ Windy Inc. ընկերությանը և նրա տնօրեններ Նիկոլաս Մերֆիին և Ռանդոլֆ Բեյ Էբոթին, ինչպես նաև անհատ գործարար Բրայան Փիթերսին՝ չգրանցված Beaxy-ի հարթակի միջոցով գործունեություն ծավալելու համար: Դրա մասին տեղեկացնում է Yahoo Finance-ը: Վերջինիս տեղեկությամբ՝ Մերֆին, Էբոթը և Փիթերսը համաձայնության են եկել իրավապահների հետ և պատրաստակամություն հայտնել վճարել տուգանքները՝ չընդունելով իրենց ուղղված մեղադրանքները:

Գործի մանրամասներին ծանոթացեք այստեղ: