Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն աջակցում է սնանկացած Silicon Valley բանկի վաճառքը


Հյուսիսային Կարոլինայի տարածաշրջանային բանկը First Citizens Bank-ը ձեռք է բերում Սիլիկոնային հովտի սնանկացած SVB բանկի 17 մասնաճյուղ և 72 միլիարդ դոլարի ակտիվներ:

Երկուշաբթի օրը ԱՄՆ կարգավորիչները հայտարարեցին, որ իրենք կաջակցեն Silicon Valley Bank (SVB) ակտիվները տարածաշրջանային First Citizens Bank-ից գնելու գործարքը։ Միևնույն ժամանակ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) այս գործարքից կկորցնի մոտ 20 մլրդ դոլար։

Երկուշաբթի օրվանից Silicon Valley Bank-ի 17 նախկին մասնաճյուղերը կգործեն «SVB, First Citizens Bank-ի ստորաբաժանում» դրոշի ներքո, և ձախողված բանկի հաճախորդները դեռևս ի վիճակի կլինեն օգտվել հաշիվներից կայքի, բջջային հավելվածների և մասնաճյուղերի միջոցով:

First Citizens-ն ասաց, որ գործարքի շրջանակներում իր հաշվեկշռում կվերցնի 110 միլիարդ դոլար SVB ակտիվներ, 56 միլիարդ դոլար ավանդներ և 72 միլիարդ դոլար վարկեր:

First Citizens Bank-ը կստանա նաև վարկային գիծ FDIC-ից և համաձայնագիր FDIC-ի հետ՝ կիսելու իր առևտրային վարկերի որոշ կորուստները:

First Citizens Bank-ի ակտիվները մինչև գործարքը կազմում էին մոտ 109 մլրդ, ավանդների ընդհանուր ծավալը՝ 89,4 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ ամերիկյան բանկային համակարգում կայունությունը պահպանելու համար FDIC-ը մարտի 10-ին ձեռք բերեց SVB այն բանից հետո, երբ իր հաճախորդները սկսեցին զանգվածաբար հանել ավանդները բանկից: Դա նաև հանգեցրեց Նյու Յորքում գործող Signature Bank-ի սնանկացմանը և մի քանի տարածաշրջանային ամերիկյան բանկերի շուկայական արժեքի նվազմանը:

FDIC-ը հուսով է, որ First Citizens Bank-ի հետ գործարքը նվազագույնի կհասցնի ավանդների ապահովագրման հիմնադրամին հասցված վնասը: FDIC-ն չի օգտագործում ԱՄՆ հարկատուների գումարները, այլ ֆինանսավորվում է ամբողջ բանկային հատվածի վճարներից:

Պայմանագրի համաձայն՝ նոր սեփականատերը SVB-ի գնման համար կանխավճար չի վճարի: Փոխարենը, First Citizens Bank-ը FDIC-ին տրամադրեց իր բաժնետոմսերի կապիտալ շահույթի չափի իրավունքը, որը կարող էր կազմել մինչև 500 միլիոն դոլար՝ SVB-ի արժեքի ընդամենը մի մասնիկը մինչև սնանկացումը:

FDIC-ի մոտ 20 միլիարդ դոլարի վնասը կավելանա FDIC-ի կողմից դուրս գրված 2,5 միլիարդ դոլարին՝ մեկ այլ ձախողված բանկի՝ New York's Signature Bank-ի վաճառքի արդյունքում, որը մեկ շաբաթ առաջ վաճառվեց New York Community Bank-ին:

ԱՄՆ-ի մեծությամբ 16-րդ բանկի՝ SVB-ի սնանկացումը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր երկրում ամենամեծ բանկային սնանկացումն էր։

Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա:

XS
SM
MD
LG