Մատչելի հղումներ

Ամերիկյան բանկային ճգնաժամի արձագանքներն աշխարհում


Բանկային վերջին ձախողումները և օժանդակության ծրագրերի վերաբերյալ մտահոգությունները իրենց տարածումն են գտել համաշխարհային տնտեսության վրա՝ Նյու Յորքից մինչև Պեկին: Բանկերը աշխատում են հանգստացնել ավանդատուներին և հանդարտեցնել ֆինանսական շուկան

Բանկային համակարգն առողջ է, երեքշաբթի բանկիրներին վստահեցրեց ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը: Նրա և այլ պաշտոնյաների հավաստիացումները հնչում են Սան Ֆրանցիսկոյում տեղակայված First Republic Bank-ի արժեթղթերի անկման և կրիպտոարժույթի շուկայում գործող Signature Bank-ի ձախողման պայմաններում:

Բայդենի վարչակազմը օգնության ձեռք է մեկնել Signature Bank-ի և Silicon Valley Bank-ի ավանդատուներին, որոնք մեծ մասամբ տեխնոլոգիական ստարտափներ ներկայացնող ավանդատուներ են: Իր հերթին Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը Բրյուսելում փորձել է հանդարտեցնել իրավիճակն այն բանից հետո, երբ շվեյցարացի պաշտոնյաները կիրակի օրը հայտարարեցին UBS բանկի հետ գործարքի մասին համաշխարհային ներդրումային բանկ և ֆինանսական ծառայություններ մատուցող Credit Suisse-ի գնման կապակցությամբ:

«Մենք շատ վստահ ենք, որ եվրոգոտու բանկերի կապիտալի և իրացվելիության դիրքերը շատ գոհացուցիչ են»,- պնդում է Լագարդը:

Ասիացի ներդրողները ևս անհանգստացած էին, այդ թվում Շանհայում, քանի որ չինացի պաշտոնյաները պնդում էին, որ Silicon Valley Bank-ի հետ համատեղ ձեռնարկությունը կայուն է:

Բանկերը փորձում են հանդարտեցնել ֆինանսական շուկան
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն կոչ է արել վերանայել բանկի չինական հոլդինգները՝ համոզվելու համար, որ ամերիկյան ընկերությունները, որոնք աշխատում են կրիտիկական տեխնոլոգիաների ոլորտում, չեն հետապնդում չինական շահեր:

ԱՄՆ կառավարությունը արագորեն արձագանքեց՝ այսպես կոչված «վարակը» կանխելու համար, ասում է ԱՄՆ կարգավորող մարմնի նախկին ներկայացուցիչ Դայան Էլիսը, ով այժմ աշխատում է ֆինանսական ծառայությունների IntraFi ընկերությունում:

«Դա կարող է տեղի ունենալ, երբ բանկը ձախողում է, և դրա ձախողումը պատճառ է դառնում, ասենք, մեկ այլ բանկի կամ այլ ֆինանսական հաստատության կամ այլ բիզնեսի մեծ ձախողման, որը զգալի վնաս է հասցնում իրական տնտեսությանը»,- բացատրում է Էլիսը:

Այս բոլոր ջանքերը միտված են 2008 թվականի ԱՄՆ ճգնաժամի կրկնությունից խուսափելուն, որն այն ժամանակ հանգեցրեց հարյուրավոր բանկերի սննկացմանը, իսկ աշխարհում արձանագրվեց տնտեսակահն անկում:

Հոդվածը պատրաստվել է Լոս Անջելեսում «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Մայք Օսիլիվանի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG