Մատչելի հղումներ

IRS-ը բացահայտել է 32 միլիարդ դոլարի բռնագրավման ենթակա ռուսական միջոցներ


IRS ստորաբաժանումը, որի առաքելություններից է հետևել ֆինանսական հանցագործություններին, փնտրում է պատժամիջոցների ենթարկված ռուսական էլիտաների բարձրարժեք ակտիվները: Նախորդ ֆինանսական տարում, ստորաբաժանումը հայտնաբերել է ավելի քան 32 միլիարդ դոլարի միջոցներ, որոնք ենթակա են բռնագրավման: Այս մասին հայտնել են հենց գերատեսչությունից։

Գերատեսչության տարեկան զեկույցը լույս է սփռում պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխների հետաքննության վրա՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած պատերազմի ժամանակ: Վարչությունը մոտ 20 հետաքննություն է սկսել պատժամիջոցների ենթարկված անձանց նկատմամբ ։

Վերջին մեկ տարվա ընթացքում, գործակալությունը աջակցել է Իլյա Լիխտենշտեյնի և Հիզեր Մորգանի ձերբակալության հարցով հետաքննությանը՝ կապված Bitfinex վիրտուալ կրիպտո փոխանակման ծրագրի վրա հաքերային հարձակման ժամանակ գողացված կրիպտոարժույթի լվացման հետ: Կրիպտոարժույթը գնահատվում է շուրջ 4,5 միլիարդ դոլար, ինչը կառավարության պատմության մեջ ամենամեծ միանվագ ֆինանսական բռնագրավումն է:

Օգոստոսին Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Վիննիկին, ով համարվում է անօրինական BTC-e կրիպտո փոխանակման ծրագրի ենթադրյալ օպերատոր, մեղադրանք է առաջադրվել ինտերնետում կիբերհանցագործություններով և փողերի լվացմամբ զբաղվող ընկերություն ղեկավարելու մեջ: Նշվում է, որ նրա ընկերությունը ավելի քան 4 միլիարդ դոլար է լվացել:

XS
SM
MD
LG