Դեմոկրատները վերահսկում են ԱՄՆ Սենատը նվազագույն տարբերությամբ: Սակայն ուժերի վերջնական հարաբերակցությունը կորոշվի Ջորջիայի հարավային նահանգում դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում
Ջորջիայի ընտրողներն այս շաբաթ կրկին կքվեարկեն ընտրությունների երկրորդ փուլում, որը կազդի ողջ ժողովրդի վրա: Դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը կարծիք է հայտնում, որ կհաղթի երկրորդ փուլում, իսկ նրա հանարապետական մրցակից Հերշել Ուոքերը քննադատում է դեմոկրատական կուսակցության իշխանությունը:
Նախորդ փուլում երկուսն էլ չկարողացան հավաքել ձայների հիսուն տոկոսից ավելին, ինչը հանգեցրեց այս երկրորդ փուլին, քանի որ Ջորջիա նահանգի ընտրական օրենքը պարտադրում է թեկնածուներին ունենանլ ավելի քան հիսուն տոկոսանոց քվե՝ հաղթող ճանաչվելու համար: Փորձագետները սակայն մեկ ձայնի տարբերությունը համարում են չափազանց փխրուն մեծամասնություն, որը կարող է փոխվել այս կամ այն օրենսդրի՝ Սենատից հեռանալուց հետո:
Եթե Ուոքերը հաղթի, դեմոկրատները ստիպված կլինեն շարունակել ապավինել ԱՄՆ Սենատում՝ փոխնախագահ Քամալա Հարիսի ձայնին, իսկ Ուորնոքի հաղթանակի դեպքում, ըստ վերլուծաբանների, դեմոկրատները կապահովեն զգալի առավելություն: Վերլուծաբան Էմի Դեյսի խոսքով դա հատկապես կարևոր է վերին պալատում հանձնաժողովների աշխատանքը համակարգելու ու ղեկավարելու համար, որը մեծամասնություն ստացած ուժի գործառույթն է:
Your browser doesn’t support HTML5
Ե՛վ Ուոքերը, և՛ Ուորնոքը առերեսվել են լուրջ մարտահրավերների իրենց քարոզարշավի ժամանակ: Ուորնոքը բախվել է խնդիրների որպես անշարժ գույքի սեփականատեր, իսկ Ուոքերը ստիպված էր արձագանքել մեղադրանքներին աբորտի նպատակով վճարում կատարելու համար: Չնայած դրան՝ հանրապետական ընտրողները ասում են, որ կքվեարկեն Ուոքերի օգտին:
Ուորնոքի ընտրողներն էլ աջակցում են նրա օրակարգգը, որը նեևրևառում է աբորտի իրավունքի պաշտպանությունն ու տնտեսության զարգացումը:
Այսպիսով այս ընտրությամբ վերջին երկու տարվա ընթացքում Ջորջիա նահանգն արդեն երկրորդ անգամ առանցքային դեր է ստանձնում ԱՄՆ Սենատի վերահսկողության հարցում:
Հոդվածը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի ձայնի թղթակից Քեթրին Ջիփսոնի նյութի հիման վրա