Գլխավոր քարտուղարն ընդգծել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Ազիզ օղլու Բայրամովի հետ՝ քննարկելու Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը։ Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարը կպահպանվի և ընդգծել է ՄԱԿ-ի աջակցությունը երկու երկրների միջև լարվածությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր ջանքերին։