Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխանցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի խոսքերը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փոլոսիի այցի կապակցությամբ: Սոցցանցերում հրապարակված գրառման մեջ ասված է.
«Հպարտ էի Հայաստանում ընդունել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիին, կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Փալոնին, և կոնգրեսականներ Էշուին և Սփիերին։ Նրանց այցն ընդգծեց մեր երկու պետությունների սերտ փոխգործակցությունը, որը խարսխված է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների ամուր կապերի վրա։ Շնորհակալություն խոսնակ Փելոսիին՝ այցի համար և դեսպանության թիմին ու մեր հայաստանյան գործընկերներին՝ այցի հաջողությունը ապահովելու համար»,- հայտնել է դեսպան Թրեյսին: