Արևմտյան տերությունները հետաձգել են ռուսական նավթատար նավերի ապահովագրման արգելափակումը 

Ռուսական նավթով բեռնված նավերի ապահովագրման արգելքը ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մի մասն էր

Արևմտյան երկրները որոշել են առայժմ արգելք չդնել ռուսական նավթի ծովային փոխադրումների ապահովագրության վրա և թույլ են տվել որոշ միջազգային բեռնափոխադրումներ՝ նավթի գների բարձրացման և էներգետիկ ճգնաժամի զարգացման մտավախության պատճառով։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը։

Ռուսական նավթատար նավերի ապահովագրման արգելքը ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մի մասն է, որը համաձայնեցվել էր մայիսի վերջին։ Այնուհետև Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարեցին, որ իրենք միացել են արգելքին. նավերի ապահովագրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունները գտնվում են բրիտանական իրավասության ներքո:

Բրիտանական ապահովագրական շուկայի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել էմբարգոյին։ Նրանք, մասնավորապես, նշել են, որ դժվար է որոշել նավթի ծագումը, որոնք տեղափոխում են ռուսական նավահանգիստներից դուրս եկած նավերը։

Բրյուսելը սահմանափակումներ է մտցրել, սակայն Լոնդոնը դեռ չի հետևել Բրյուսելի օրինակին, գրում է թերթը։ Հուլիսի վերջի դրությամբ, նշում է հրապարակումը, Մեծ Բրիտանիան հայտարարեց միայն բրիտանական շուկայի համար նախատեսված ռուսական նավթատարների ապահովագրման արգելքի մասին, որն ուժի մեջ կմտնի 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։

Your browser doesn’t support HTML5

Ռուսական նավթի ծովային փոխադրումները շարունակվում են

Եվրամիությունը, ելնելով գլոբալ էներգետիկ անվտանգության հետ կապված մտահոգություններից, իր նավերի ապահովագրման հարցում հուլիսի վերջին պատժամիջոցների փաթեթում կատարեց մի շարք բացառություններ, որոնք թույլ են տալիս եվրոպական ընկերություններին պայմանագրեր կնքել ռուսական նավթը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ փոխադրելու համար:

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները The Financial Times-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան նախատեսում են մինչև 2022 թվականի վերջ արգելել ռուսական նավթ տեղափոխող նավերի ապահովագրությունը, սակայն մինչ այդ պետք է լուծվի նավթի գների սահմանափակման հարցը։

Մոսկվայում ասել են, որ ի պատասխան ամբողջությամբ կդադարեցնեն նավթի մատակարարումը համաշխարհային շուկա, ինչը կհանգեցնի գների կտրուկ աճի։

Հոդվածը պատրաստվել է ''Ազատություն'' ռադիոկայանի նյութի հիման վրա