Մատչելի հղումներ

Արեւմուտքի պատժամիջցոներն` ընդդեմ Ռուսաստանի, դրանից խուսափելու միջոցներն` ընդդեմ Արեւմուտքի


Չնայած Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից իրականացվող խիստ պատժամիջոցներին, կանխիկ դրամը դեռևս հոսում է դեպի այս երկիր` հիմնականում էներգակիրների արտահանման արդյունքում:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներից Բեն Քեհիլն «Ամերիկայի Ձայն»-ի հետ Zoom-ի միջոցով տված հարցազրույցում ասում է, թե

«Շատերն ակնկալում էին, որ օրական երկու-երեք միլիոն տակառ նավթի արդյունահանման հզորության կորուստ պիտի գրանցվեր առաջին ամսվա ընթացքում: Բայց դա տեղի չունեցավ, ասում է նա ու նշում, որ գրանցվել է միայն մեկ միլիոն տակառի կորուստ, եւ որ այժմ Եվրամիության պաշտոնատար անձինք մտածում են, թե ինչ պիտի անեն հիմա, ‘’քանի որ ինչ Եվրամիությունն արել է մինչ այժմ, իրեն չի արդարացնում’’:

Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, Մոսկվան իրականացնում է հակաքայլեր, ինչի արդյունքում Եվրոպան պիտի գտնի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:

Ֆրանսիայում ֆերմերները խառնում են մշակաբույսերն ու գյուղատնտեսական թափոնները, նախքան խառնուրդը խմորելը, արտադրելով կենսավառելիք՝ մոտակա հարյուրավոր կամ հազարավոր տների սնուցման համար:

Պորտուգալիայում չորս ֆուտբոլի դաշտի մեծության արևային մարտկոցների զանգվածը հանածո վառելիքից հրաժարվելու այդ երկրի մեկ այլ փորձ է:

Իսկ նավթի գինը շարունակում է բարձրանալ։ Դա նշանակում է, որ նույնիսկ քիչ նավթ վաճառելով՝ Ռուսաստանը ավելի շատ փող է ստանում:

Վերլուծաբանի խոսքերով, «Դա մի քիչ պարադոքսային է ու տնտեսական ցավ, որին ԵՄ-ի քաղաքականություն մշակողները պիտի կարողանան դիմակայել: ‘’Նավթի շուկայից ամենախոշոր արդյունահանողին դուրս մղելը դյուրին գործ չէ’’, ասում է նա:

Այնուամենայնիվ, ԵՄ-ի առաջիկա պատժամիջոցների առաջարկի մի մասը, ասում է Քեհիլը, կարող է իսկապես վնասել Ռուսաստանին:

«Եթե դադարեցնում եք բեռնափոխադրումների ապահովագրությունը, նշանակում է, որ լցանավ ունեցող ցանկացած ընկերություն չի կարող ապահովագրվել Ռուսաստանից ապրանքներ տեղափոխելու համար: Եվ դա մեծ ռիսկ է: Խորտակվելու կամ փակուղում հայտնվելու դեպքում տվյալ ընկերությունը կհայտնվի ճգնաժամի մեջ: Ծանր կլինի նաեւ այն դեպքում, եթե առաջ գա բնապահպանական աղետ’’, ասում է նա:

Մինչ Եվրոպան քայլեր է կատարում Ռուսաստանի դեմ էներգետիկ պայքարում, Քեհիլն ասում է, որ չնայած շուկայականից բավականին ցածր գներով, սակայն Մոսկվային հաջողվել է նավթ վաճառել Հնդկաստանին և Չինաստանին:

XS
SM
MD
LG