Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի Դաշնության նավթագազային ոլորտի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը


Այս մասին Ջեն Փսակին հայտարարել է MSNBC-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ-ը «բավականին բաց» է Ռուսաստանի նավթի և գազի արդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, չորեքշաբթի ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշռադատում է, թե ինչպես նման միջոցները կազդեն համաշխարհային շուկաների և Միացյալ Նահանգների էներգակիրների գների վրա։

Պատասխանելով MSNBC-ին տված հարցազրույցում այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտադիր են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ՝ Փսակին բացատրել է. «Մենք դիտարկում ենք դա (միջոցառումը): «Սակայն մենք պետք է կշռադատենք, թե ինչպիսին կլինեն բոլոր հետևանքները»:

Բայդենի վարչակազմը հայտարարել է ռուսական նավթի արգելափակման հնարավորության մասին, եթե Մոսկվան շարունակի Ուկրաինայի դեմ ագրեսիան։ Ինչպես չորեքշաբթի օրը նշել է Փսակին, Սպիտակ տունը կշռադատում է քննարկված քայլի հնարավոր ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա։

Նավթի գները հասել են ութ տարվա առավելագույնին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մոտ մեկ շաբաթ անց՝ չորեքշաբթի օրը հասնելով 113.02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ+-ի նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ասում են, որ մտադիր են հասնել նավթի արդյունահանման համեստ աճի, համաձայն ծրագրի, որին ծանոթացել է Reuters գործակալությունը:

«Մենք նաև դիտարկում ենք… թե ինչպես կարող ենք առավելագույնի հասցնել ազդեցությունն ու ճնշումը… Պուտինի և ֆինանսական հատվածի (ՌԴ) վրա»,- ասել է Փսակին այսօր տված հարցազրույցում: «Բայց մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել (առաջարկվող միջոցառումների) ազդեցությունը համաշխարհային շուկայում, ներառյալ նավթի համաշխարհային շուկան և էներգակիրների գների ազդեցությունը ամերիկացի ժողովրդի վրա»:

XS
SM
MD
LG