Իսրայելը ԱՄՆ-ին հորդորում է չհանել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական ցուցակից

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կիրակի օրը մարտի 27-ին կոչ արեց Միացյալ Նահանգներին ականջալուր լինել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին ԱՄՆ-ի ահաբեկչության սև ցուցակից հեռացնելու դեմ ուղղված կոչերին:

«Մենք մտահոգված ենք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցուցակից հանելու մտադրությամբ», - ասել է Բենեթը Իսրայելում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը: «Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կլսի տարածաշրջանից, Իսրայելից և այլ կողմերից մտահոգված ձայները այս շատ կարևոր հարցի վերաբերյալ»:

Դա տեղի է ունեցել իսրայելցի Բենեթի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բլինքենի համատեղ ասուլիսի ժամանակ: Բլինքենը իր այցը Մերձավոր Արևելք սկսել է այսօր Իսրայել այցելելուց, որտեղ նա կմասնակցի արաբա-իսրայելական գագաթնաժողովին և տարածաշրջանային գործընկերների հետ բանակցություններ կվարի Իրանի միջուկային բանակցությունների և համաձայնության շուրջ:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա