Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Քամալ Խարազին, Դոհայում ելույթ ունենալով միջազգային ֆորումում, «անխուսափելի» է որակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելը:
Հարազին հավելել է, որ ամեն ինչ կախված է «ԱՄՆ-ի քաղաքական հայացքներից»։
Հարազին ասել է, որ անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը հանի «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության» կարգավիճակը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ), քանի որ, ըստ նրա, ԻՀՊԿ-ն «ազգային բանակ է և անընդունելի է, եթե ազգային բանակը դիտարկվի որպես ահաբեկչական խմբավորում»։
Իր հերթին, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին ասել է, որ վստահ չէ, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն անխուսափելիորեն կկնքվի: Նա նշել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է համաձայնության գալու հարցում, սակայն հաջողության համար անհրաժեշտ է անդրադառնալ ԱՄՆ-ի և Իրանի, ինչպես նաև Իրանի և տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների այլ հարցերին։
Հոդվածը պատրաստվել է Reeuters գործակալության նյութի հիման վրա