Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը նավթ ու գազ արդյունահանող երկրներին կոչ է արել մեծացնել էներգակիրների մատակարարումը


Վոլոդիմեր Զելենսկին նավթ և գազ արդյունահանող երկրներին կոչ է արել ավելացնել էներգառեսուրսների արդյունահանումն ու մատակարարումը, որպեսզի Ռուսաստանը չկարողանա օգտագործել իր ռեսուրսները այլ երկրներին շանտաժի ենթարկելու համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին Քատարի մայրաքաղաք Դոհայում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ իրրն հեռավար ելույթում ասել է, որ Քաթարի նման երկրները կարող են նպաստել Եվրոպայի կայունացմանը։

«Դուք կարող եք շատ բան անել արդարությունը վերականգնելու համար։ Ձեր ջանքերից է կախված Եվրոպայի ապագան։ Ես խնդրում եմ մեծացնել էներգառեսուրսների արտադրությունը, որպեսզի Ռուսաստանում բոլորը հասկանան, որ ոչ մի երկիր չի կարող դրանք օգտագործել որպես զենք և շանտաժի ենթարկել աշխարհին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև ասել է, որ ոչ մի երկիր պաշտպանված չէ Ռուսաստանի ներխուժման հետևանքով պարենային ապրանքների մատակարարման խափանման հետ կապված ցնցումներից, քանի որ Ուկրաինան աշխարհում հացահատիկի ամենամեծ արտադրողներից մեկն է:

«Գլոբալ շուկաները դեռ չեն վերականգնվել համաճարակի հետևանքներից, պարենային ապրանքների գների անկայունությունից։ Ոչ ոք անձեռնմխելի չէ այս ցնցումներից, և դուք չեք կարող մի կողմ քաշվել, եթե առաջանա սննդամթերքի իրական պակաս, ասել է նա։ «Ռուսական զորքերը ոչնչացնում են Ուկրաինայում ցանքատարածությունները՝ շարքից հանելով գյուղատնտեսական տեխնիկան»:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ուժեղացրել է կառավարության մտավախությունը էներգակիրների մատակարարման հնարավոր խափանումների վերաբերյալ և հատուկ ուշադրություն է հրավիրել սննդամթերքի մատակարարման հնարավոր խափանումների հարցին:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG