Ուկրաինայի նախագահը շաբաթ օրվա իր տեսաուղերձում նշել է, որ ներխուժման հետևանքները կարտացոլվեն բազմաթիվ սերունդների վրա, ներառյալ Ռուսաստանում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին շաբաթ օրը տեսաուղերձում ասել է, որ Մոսկվան փորձում է սովամահությամբ հպատակեցնել իր երկիրը, սակայն զգուշացրել է, որ Ուկրաինա ներխուժման հետևանքները կանդրադառնան ՌԴ-ում ապագա սերունդների վրա, գրում է Associated Press գործակալությունը:
Զելենսկին Կրեմլին մեղադրել է Ուկրաինայում միտումնավոր «մարդասիրական աղետ» ստեղծելու մեջ և կրկին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ հանդիպել և քննարկել արյունահեղությունը դադարեցնելու հարցը։
Անդրադառնալով Ղրիմի բռնակցման ութերորդ տարելիցին նվիրված զանգվածային հանրահավաք-համերգին, որտեղ անձամբ ելույթ ունեցավ նախագահ Պուտինը, Զելենսկին նշեց, որ այս իրադարձությունը ցույց է տալիս, թե որքան մեծ է վտանգը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր եվրոպական մայրցամաքում ամենամեծ զինված հակամարտության բռնկման համար։
«Պատկերացրեք, որ Մոսկվայի այս մարզադաշտում կա 14000 դիակ և տասնյակ հազարավոր վիրավորներ և հաշմանդամներ», - ասել է Ուկրաինայի առաջնորդը տեսանյութում՝ կանգնած Կիևի նախագահական պալատի դիմաց։ «Սա այն գինն է, որը Ռուսաստանը վճարեց ներխուժման ժամանակ»: