Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել՝ մասնակցելու իսրայելա-արաբական գագաթնաժողովին և Իրանի և Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին
Պետքարտուղարության տվյալներով՝ մարտի 27-ին Էնթոնի Բլինքենը կհանդիպի Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ, ով փորձում էր միջնորդել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի գրասենյակը մարտի 27-28-ին Բլինքենի առաջիկա հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի և Եգիպտոսի իր գործընկերների հետ որակել է «պատմական»։
Գագաթնաժողովը տեղի կունենա Իսրայելի հարավում գտնվող հյուրանոցներից մեկում, որը գտնվում է երկրի հիմնադիր, առաջին վարչապետ Դեյվիդ Բեն Գուրիոնի հողարկավորման վայրից ոչ հեռու։
Իր ուղևորության շրջանակում, որը նաև նվիրված կլինի Իրանի և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Բլինքենը մտադիր է այցելել Հորդանան գետի Արևմտյան ափ, Մարոկկո և Ալժիր: Ռամալլահում նա կհանդիպի Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա