Ռուսական կողմը համամիտ չէ՝ պնդելով, որ պատժամիջոցների հետեւանքները կհասցվեն նվազագույնի
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը։
«Ինչպիսիս վերջաբան կլինի, ապա այդ հարցը պետք է հղել նախագահ Պուտինին: Մենք ամբողջությամբ ջախջախել ենք նրա տնտեսությունը», - ասել է Փսակին լրագրողների հետ ճեպազրույցում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուսական տնտեսությանն աջակցելու համար, և որ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով կորուստները կհասցվեն նվազագույնի։