Մատչելի հղումներ

Բայդենը եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը


ԱՄՆ նախագահի տեսակոնֆերանսին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները

Նախագահ Բայդենը երկուշաբթի օրը տեսակոնֆերանս է անցկացնում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ՝ քննարկելու ուկրաինական զարգացումները, նշում է Ռոյթերս գործակալությունը։

Խոսքը, մասնավորապես, ռուսական նավթի ներկրման հարցում հնարավոր արգելք մտցնելու մասին է։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, որը սկսվել է փետրվարի 24-ին, ՆԱՏՕ-ն, ըստ քաղաքական շրջանակների, մեծացրել է իր ներկայությունը Մերձբալթյան երկրներում. այնտեղ ուղարկվում են լրացուցիչ զորքեր և զինտեխնիկա։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց ռուսական նավթավերամշակման գործարաններին տեխնոլոգիաներ փոխանցելու դեմ, իսկ «Հյուսիսային հոսք 2» գազատարն այդպես էլ չհանձնվեց շահագործման:

Ռուսաստանից նավթի և գազի արտահանումը դեռևս չի ենթարկվել պատժամիջոցների: Բայդենի վարչակազմը դիտարկում է նման միջոցների հնարավոր ազդեցությունը նավթի համաշխարհային շուկաների և ԱՄՆ էներգակիրների գների վրա։

Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի գործընկերները ուսումնասիրում են ռուսական նավթի ներմուծման արգելքի հնարավորությունը, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով նավթի կայուն մատակարարումների կարևորությունը։

XS
SM
MD
LG