Ռուսաստանը կարող է գործողություններ պլանավորել Ուկրաինայի տարածքում քիմիական զենքի կիրառմամբ: Այս մասին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ըստ Ստոլտենբերգի՝ Կրեմլը հատուկ զեկուցում է ուկրաինական կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին՝ սեփական հարձակումներն արդարացնելու համար:
«Այժմ, երբ հնչեցին այդ կեղծ պնդումները, մենք պետք է զգոն լինենք, քանի որ միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանն ինքը կարող է ծրագրել քիմիական զենքի գործողություն՝ օգտագործելով այդ շինծու կեղծիքները»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Եթե Ռուսաստանը իսկապես քիմիական հարձակում իրականացնի, դա կլինի ռազմական հանցագործություն, ընդգծել է Ստոլտենբերգը։