Մարտի 5-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու հետ: Հեռախոսազրույցի կապակցությամբ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկիի հետ: Նախագահ Բայդենը կարևորել է Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և գործընկերների, ինչպես նաև մասնավոր հատածի կողմից ձեռնարկվող շարունակական գործողությունները՝ մեծացնելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հանդեպ իրականացվող ագրեսիայի գինը: Մասնավորապես, նա ողջունել է այսօր երեկոյան Visa-ի և Mastercard-ի կողմից Ռուսաստանում սպասարկման դադարեցման մասին որոշումը։ Նախագահ Բայդենը նշել է, որ իր վարչակազմը մեծացնում է անվտանգության, հումանիտար և տնտեսական ոլորտներում օգնությունն Ուկրաինային և սերտորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու համար: Նախագահ Բայդենը վերահաստատեց իր մտահոգությունը ուկրաինական ատոմակայանի վրա ռուսական վերջին հարձակման կապակցությամբ և բարձր գնահատեց ուկրաինացի մասնագետների հմտությունն ու խիզախությունը, որոնք ապահով վիճակում պահեցին ռեակտորները: Առաջնորդները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները»: