Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը և Ֆինլանդիան կամրապնդեն համագործակցությունն անվտանգության ոլորտում

Նախագահ Բայդենը ուրբաթ օրը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ, հայտնել է Սպիտակ տունը

Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու Հյուսիսային Եվրոպայում ուժեղ զսպող ու պաշտպանական կարողությունների ստեղծման հետ կապված հարցեր։

Ղեկավարները նաև քննարկել են տրանսատլանտյան համագործակցության հետ կապված հարցեր, որը վերաբերում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու «Ուկրաինա չհրահրված և չարդարացված ռազմական ներխուժման», ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության և մարդասիրական ջանքերի համար:

Նախագահները խոստացել են սկսել ամերիկա-ֆիննական անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված գործընթաց՝ սկանդինավյան այլ երկրների հետ սերտ համագործակցությամբ։ Պետությունների ղեկավարները ընդգծել են նաև ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության և էներգետիկ անվտանգության կարևորությունը։

Ավելի վաղ՝ փետրվարի սկզբին, պաշտոնական Հելսինկին նամակ էր ստացել Ռուսաստանից՝ հրատապ խնդրանքով Կրեմլին ԵԱՀԿ երկրների անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

Նա նաև հայտնել է, որ Ֆինլանդիայի կառավարությունը պատասխան է պատրաստում։ Ֆինլանդիան, որը երկար ընդհանուր սահման ունի Ռուսաստանի Դաշնության հետ, նույնպես ԵԱՀԿ-ի կազմում է, բայց ՆԱՏՕ-ի անդամ չէ։

«Նամակի իմաստն այն է, որ, ըստ Ռուսաստանի, Արևմուտքն ամրապնդում է իր անվտանգությունը Ռուսաստանի հաշվին։ Ակնհայտ է, որ Արևմուտքը բոլորովին այլ կարծիք ունի»,- լրագրողներին բացատրել է Հաավիստոն՝ ելույթ ունենալով Հելսինկիում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունից նամակում նաև հարց է տրվել, թե արդյոք Ֆինլանդիան նախատեսում է կատարել «իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին չամրապնդելու» պարտավորությունը։ Կիրակի օրը Լավրովը, ելույթ ունենալով ռուսական հեռուստատեսությամբ, ասել է, որ Կրեմլը այդ հարցի վերաբերյալ նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի անդամներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ հայտնելով նաև, որ համապատասխան նամակ է ուղարկվել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարին, և որ Ռուսաստանը սպասում է ֆիննական կողմի արձագանքին։

Ճեպազրույցի ընթացքում Հաավիստոն նշեց նաև, որ հաղորդագրություններ են ուղարկվել ԵԱՀԿ անդամ բոլոր 57 երկրներին՝ հավելելով, որ այժմ բնական կլիներ նամակին հնարավոր պատասխանները քննարկել ԵՄ այլ երկրների հետ։

XS
SM
MD
LG