Մատչելի հղումներ

Շվեդիան հետ է վերցրել «Վիքիլիքս» կայքէջի հիմնադրին ներկայացված մեղադրանքը


Շվեդիայի դատախազությունը հետ է վերցրել բռնաբարություն կատարելու մեղադրանքով «Վիքիլիքս»–ի հիմնադիր Ջուլիան Ասանջիին ձերբակալելու հրամանը։

Գլխավոր դատախազ Էվա Ֆիննեի համաձայն, նա որոշել է, որ չկան Ջուլիան Ասանջիին այդ հանցագործության մեջ կասկածելու հիմքեր։

Այդ որոշումն ընդունվել է շաբաթ օրը Շվեդիայի դատախազության կողմից մի քանի ժամ առաջ արված այն հայտարարությունից հետո, համաձայն որի Շվեդիայում Ավստրալիայի քաղաքացի Ասանջին մեղադրվել է բռնաբարություն և անչափահասի բռնաբարություն կատարելու մեջ։

Twitter» կայքում «Վիքիլիքս»–ի նորությունների տողում Ասանջին ասել է, որ մեղադրանքները «անհիմն են»։ Մեղադրանքների ներկայացման ժամանակի ընտրությունը նա անվանել է «խիստ անհանգստացնող»։

«Վիքիլիքս» կայքէջը քննադատում են Աֆղանստանի պատերազմի մասին ավելի քան 70000 դասակարգված կամ գաղտնի փաստաթուղթ հրապարակելու համար։

Հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ–ի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է քերական մեղադրանք ներկայացնել «Վիքիլիքս»–ին։

Պենտագոնը հայտնել է «Վիքիլիքս»-ին, որ կայքէջի գործողությունները վտանգում են ԱՄՆ-ի զինծառայողների և Աֆղանստանի քաղաքացիների կյանքը և վնաս են հասցնում ծայրահեղականների դեմ անցկացվող ռազմական գործողություններին:

Չորեքշաբթի օրը «Վիքիլիքս»–ը հաղորդել էր, որ կապ է հաստատվել ԱՄՆ–ի պաշտպանության նախարարության հետ՝ նոր փաստաթղթեր հրապարակելու շուրջ քննարկումներ մեկնարկելու նպատակով։ Սակայն Պենտագոնի խոսնակ Բրայըն Ուիտմանը խժտել է նախարարության՝ կայքէջի հետ համագործակցելու պատրաստակամության մասին հաղորդագրությունները։

XS
SM
MD
LG