Մատչելի հղումներ

«Վիքիլիքս» կայքէջում փաստաթղթերի երկրորդ մասի հրապարակումը կարող է ավելի մեծ վնաս հասցնել


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության համաձայն, «Վիքիլիքս» կայքէջում փաստաթղթերի ևս մեկ մասի հրապարակումը կարող է առաջին հրապարակումից է'լ ավելի մեծ վնաս հասցնել:

Ուրբաթ օրը Պենտագոնի խոսնակ, գնդապետ Դեյվիդ Լեփընն ասել է, որ պաշտպանության նախարարությունն անհանգստացած է այն նյութերի բովանդակությամբ, որոնք «Վիքիլիքս»-ը նախատեսում է հրապարակել իր կայքէջում: Սպիտակ տան խոսնակ Ռոբերթ Գիբսն ասել է, որ այդ բոլոր հրապարակումները անհանգստութան տեղիք են տալիս:

«Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին ասել է, որ «անպայման» հրապարակելու է արտահոսքի միջոցով ձեռքբերված Պենտագոնի փաստաթղթերը, որոնք վերաբերում են Աֆղանստանի պատերազմին: Սակայն նա չի ասել, թե երբ է մտադիր դա անել:

Կայքէջում արդեն հրապարակվել էր ավելի քան 70000 փաստաթուղթ և հրապարակման է նախապատրաստվում ևս 15000-ը:

Պենտագոնը հայտնել է «Վիքիլիքս»-ին, որ կայքէջի գործողությունները վտանգում են ԱՄՆ-ի զինծառայողների և Աֆղանստանի քաղաքացիների կյանքերը և վնաս են հասցնում թալիբների դեմ անցկացվող ռազմական գործողություններին:

Սակայն «Վիքիլիքս»-ը հրաժարվել է կատարել փաստաթղթերը վերադարձնելու և իր մոտ առկա գաղտնի տեղեկատվությունը ջնջելու մասին Պենտագոնի պահանջը:

XS
SM
MD
LG