Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի առևտրի դեֆիցիտը նվազում է, աշխատաշուկայում վիճակը` բարելավվում


Հինգշաբթի օրը հրապարակված հաշվետվություններում նշվում է, որ որոշակի բարելավում է նկատվում Միացյալ Նահանգների աշխատաշուկայում, իսկ առևտրի դեֆիցիտը` նվազում:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության համաձայն, Միացյալ Նահանգներում գործազրկության նպաստ ստանալու համար գրանցվողների թիվն անցած շաբաթվա ընթացքում նվազել է 27 հազարով` հասնելով երկու ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշին:

Որոշ տնտեսագետների համաձայն, աշխատանքի շուկայում նկատվող բարելավումը դեռևս բավականին թույլ է, որպեսզի տեղի ունենա սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալի աճ: Սպառողների կողմից ծախսվող գումարներն են, որ անհրաժեշտ են տնտեսական արագ վերականգնումն ապահովելու համար:

Մեկ այլ հաշվետվության համաձայն, հուլիս ամսին նվազել է ԱՄՆ-ի առևտրի դեֆիցիտը: Երկիր ներմուծվող ապրանքների ծավալը նվազել է, իսկ արտահանման ծավալը ավելացել` հասնելով երկու տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշների:

Ամերիկացիների կողմից այլ երկրներ արտահանվող և արտասահմանից ներկրվող ապրանքների ծավալների տարբերության միջև գրանցվել է 14 տոկոս կազմող կտրուկ անկում:

Արտահանման աճը պայմանավորված է ԱՄՆ-ի առևտրային գործընկեր պետություններում նկատվող տնտեսական աճով:

XS
SM
MD
LG